ԿԳՄՍ նախարարությունը կարևոր հարցերը թողել, մեքենաներն է լվանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դասագրքերի գնումները և տպագրությունը ձախողելուց բացի հետաքրքիր գնումներ է կատարել 2023 թվականի ընթացքում։ Նախարարությունն այս տարվա ապրիլին «Սպասարդ» ՍՊԸ-ի հետ կնքել է պայմանագիր, որի ընդհանուր արժեքը կազմել է 504 հազար դրամ։

Պայմանագիրը կնքվել է ապրիլի 3-ին։ Այն իրենից ենթադրում է ավտոմեքենաների լվացման և նմանատիպ ծառայություններ։ Նախատեսվում է թվով 6 մարդատար ավտոմեքենաների թափքի լվացում և սրահի մաքրում։ Մեքենաները Toyota մակնիշի են, պատկանում  են Camry և Corola մոդելների՝ 1,6 և 2,5 լիտրանոց շարժիչներով։

Պայմանագրում մանրամասնը ներկայացված է նաև ավտոմեքենայի լվացման եղանակը, այն է՝  բարձր և ցածր ճնշման ջրի փոշիացման սարքերի միջոցով, առանց հպման, ավտոմեքենաների լվացման համար նախատեսված հատուկ նյութերով և հեղուկներով։

Ավտոմեքենայի սրահի մաքրումը՝ ավտոմեքենաների սրահի մաքրման համար նախատեսված մաքրող և փայլեցնող նյութերով և միջոցներով՝ ներառելով սրահի ռետինե գորգերի լվացումը։

Այս ծառայությունների ընդհանուր քանակը՝ տարվա կտրվածքով, յուրաքանչյուր մեքենայի համար առավելագույնը 30 անգամ։ Ծառայությունն մատուցվում է պատվիրատուի հայտի հիման վրա առավելագույնը 3 ժամվա ընթացքում, համապատասխան կտրոնների միջոցով, որոնց տեսքը որոշվում է կողմերի միջև և այն հաստատավում է կողմերի կնիքներով։

Էմմա Միքայելյան




Լրահոս