ArmLur.am-ը պարբերաբար անդրադառնում է ԿԳՄՍ նախարարության կողմից հրատարակած դասագրքերի խնդիրներին։ Սկզբում դրանք ունեին քարտեզների հետ կապված խնդիրներ, որտեղ Արցախը Հայաստանի մաս չէր։ Այս ամենից հետո ArmLur.am-ը անդրադարձել էր մաթեմատիկայի դասագրքերին, որտեղ մաթեմատիկական խնդիրների կողքին գտնվող QR-ները պարունակում են խնդրի լուծումները և խնդիրների պատասխանները։
Այս անգամ խնդիրն այլ է։ Մի շարք դասագրքերի QR կոդերը տանում են դեպի նպատակակետ, սակայն կայքը թուրքական կողմի թեթև ձեռքով կոտրվել է և սկանավորելուց հետո թուրքական դրոշ է հայտնվում։
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել էր․
«Քանզի վասնզի ինձ գրում են, ասեմ։ Մի շարք դասագրքերի վրայի QR կոդերը տանում են դբա սենց ( էս պահին արդեն անջատել են թուրքական դրոշը, կայքը պարզապես անջատված է)։ Հրատարակչությունը , որը տվյալ գրքերն ա տպել ու տեղադրել քյուառները, ժամանակավոր կորցրել էր կայքը, որը կոտրել էին թուրքական հաքերները։