ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ռոման Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում, նշանակված լինելով գնդացրորդի պաշտոնին,կոչումով շարքային, ընդգրկված լինելով մարտական գործողություններին, 2020թ․-ի հոկտեմբերի 6-ին ինքնակամ թողել է ծառայության վայրը և ՀՀ ՊՆ թիվ զորամասում հանձնելով իրեն ամրակցված զենք-զինամթերքը,մեկնել է իր բնակության վայր,որից հետո միայն 2020թ․-ի նոյեմբերի 20-ին վերադարձել ՀՀ ՊՆ թիվ զորամաս ու ներգրավվել մարտական հերթապահության՝այդ կերպ զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելով 240 ժամից ավելի տևողությամբ։
Գևորգ Շահնազարյանին և Մարգար Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք հանդիսանալով պարտադիր ժամկետային զինծառայողներ, ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում,2021թ․-ի նոյեմբերի 7-ին՝ժամը 16։30-ի սահմաններում,զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով,ինքնակամ թողել են ծառայության վայրը,իսկ 2021թ․-ի մարտի 29-ին՝ժամը 18։10-ին,ինքնակամ ներկայացել են զորամաս՝ծառայությունից բացակայելով 3385 ժամ 40 րոպե տևողությամբ։
Խաչիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ընդհանուր զորահավաքի միջոցով զորակոչված և որպես պահեստազորային հաշվառված լինելով ՀՀ ՊՆ համապատասխան զորամասում,մարտական խնդիր կատարելու համար մեկնել է առաջնագիծ,որից հետո 2020թ․-ի հոկտեմբերի 6-ին զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով ինքնակամ թողել է ծառայության վայրը՝կատարելով դասալքություն։
Վրեժ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ընդհանուր զորահավաքի միջոցով զորակոչված և որպես պահեստազորային հաշվառված լինելով ՀՀ ՊՆ համապատասխան զորամասում,մարտական խնդիր կատարելու համար մեկնել է առաջնագիծ,որից հետո 2020թ․-ի հոկտեմբերի 6-ին զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով ինքնակամ թողել է ծառայության վայրը՝ կատարելով դասալքություն։
Քնար Մանուկյան