ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ-ռուսական հարաբերությունները՝ Լարսից հայ տնտեսվարողներին հեռացնելու պատճառ․ ինչ է մանրամասնում իրավապաշտպանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրեթե 3 օր է հայ տնտեսվարողները Վերին Լարսի անցակետում խնդիրների առաջ են կանգնել։ Տնտեսվարողներին Վերին Լարսից հետ են ուղարկում Հայաստան։

Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվում էին ծաղիկներ, ձկնեղեն, կաթնամթերք և պահածոներ։

Նրանք փաստում են, որ իրենց նման դրության մեջ դնելու պատճառը հայ-ռուսական հարաբերություններն են։ Անցակետի աշխատակիցներն ակնհայտորեն ասում են՝ խնդիրը սանիտարական է կամ փաստաթղթային, սական նրանց հրամայել են հետ գնալ, իսկ իրավիճակի պատճառը և բացատրությունները հորդորել են ստանալ մեր կառավարությունից։

ArmLur.am-ը խոսել է փոքր և միջին բիզնեսի իրավապաշտպան Սամսոն Գրիգորյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշել է 3 պատճառ, թե ինչու են Լարսում արգելում հայ տնտեսվարողների մուտքը Ռուսաստան։ Նա փաստում է, որ այս ամենի վրա գլխավոր ազդեցություն ունի Հայաստանի քաղաքական հայտարարությունները հայ-ռուսական հարաբերութունների վերաբերյալ։

Իրավապաշտպանն ասում է, որ այնպես չէ, որ Ռուսաստանը մշտապես իդեալական պահել է կանոնները, եթե համեմատենք Եվրոպայի հետ, նրանք նման իրավիճակները օգտագործում են այն ժամանակ, երբ հարմար առիթ է լինում, ինչ-որ երկրի ցավեցնելու համար։

Նա նշում է, որ պատճառը ՀԱՊԿ-ին չմասնակցելն է, սակայն սա ոչ մի կերպ չի արդարացնում իրավիճակը։

Հավելենք նաև, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ասել է, որ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում հրատապ խորհրդակցություն է հրավիրել Վերին Լարսի անցակետով հայկական բեռների մի մասը Ռուսաստանի կողմից չընդունելու հարցով։ Նա նշել է նաև, որ ուսումնասիրում ենք, որպեսզի հասկանանք, թե մեր տնտեսվարողների արտադրանքը որքանով է անհամապատասխան Ռուսաստանում գործող կարգավորումներին:

«Տարօրինակ է, որ ամբողջ տարվա ընթացքում վերադարձվում է 35 մեքենա, իսկ երկու օր հետո՝ եւս 35 մեքենա, այն դեպքում, երբ արտադրանքի որակը չի փոխվում։ ԵԱՏՄ-ի շրջանակում հրատապ խորհրդակցություն ենք հրավիրել, որը տեղի կունենա երկու օրվա ընթացքում»,- ասել է նախարարը:

Էմմա Միքայելյան




Լրահոս