Ռուսաստանի Դաշնությունից մի շարք լրագրողների թույլ չեն տվել լուսաբանել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Դիվանագետը նշել է, որ ԵԱՀԿ-ի խնդիրները ներառում են լրագրողների պաշտպանությունն ու խոսքի ազատության ապահովումը, ուստի կազմակերպության ներկայացուցիչը ստիպված է եղել ջանքեր գործադրել խնդրի լուծման համար։
Զախարովան խոսել է նաև արևմտյան որոշ երկրների փորձերի մասին՝ խոչընդոտելու Ռուսաստանին ԵԱՀԿ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնության հակառակորդները նույնիսկ վտանգի տակ են դնում կազմակերպության գոյությունը, սակայն ռուս դիվանագետների այցի նախապատրաստական աշխատանքները դեռ շարունակվում են: