ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախկին դատախազը քննելու է ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործը․ ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որ դատավորն է քննելու ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի մեղադրանքի գործը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այն քննելու է դատավոր Գարիկ Աբելյանը։

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա,զբաղեցնելով պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը,կոչումով՝գեներալ-լեյտենանտ,հանդիսանալով պաշտոնատար անձ՝հանրային ծառայող,կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ծառայողական դիրքով և զինվորական կոչումով տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն,հայտարարված ռազմական դրության ժամանակ՝2020թ․հոկտեմբերի 12-ին,ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք՝իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ,ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Նշենք, որ դատավոր Աբելյանը դատախազական համակարգում է աշխատել: 18.03.2021-07.02.2022թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում՝ որպես ավագ դատախազ:

Քնար Մանուկյան




Լրահոս