ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2023 թվականի մայիսի 14-ին Արմավիրի մարզի Հայթաղ համայնքում ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ Արսեն Սուրենի Գասպարյանը վիճաբանել է նույն համայնքի բնակիչ Պարգև Գասպարյանի հետ, ինչից հետո հաջորդ օրը՝ 2023 թվականի մայիսի 15-ին հիշյալ տարաձայնությունը հարթելու նպատակով Հայթաղ Համայնքի ղեկավար Բաբկեն Հրայրի Կարապետյանը վերջիններիս հրավիրել է Համայնքապետարան, որտեղ ընդհանուր զրույցի ընթացքում միմյանց չհանդուրժելով՝ վերստին վիճաբանություն է տեղի ունեցել Արսեն և Պարգև Գասպարյանների միջև, ինչը պարզաբանելու համար նույն օրը հանդիպել են հիշյալ համայնքում գտնվող «ղոեր» կոչվող տարածքում: Նշված վայրում Պարգև Գասպարյանը քարով հարվածել է Սուրեն Գասպարյանի գլխին, ինչից հետո վերջինս իր երկու որդիների՝ Արսեն և Գեղամ Գասպարյանների հետ միասին հարձակվել են Պարգև Գասպարյանի վրա, որի ժամանակ Սուրեն Գասպարյանը Գեղամ Գասպարյանի հետ խմբի կազմում ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ Պարգև Գասպարյանի նկատմամբ կատարելով ֆիզիկական ներգործություն, իսկ Արսեն Գասպարյանը ձեռքերով բռնելով գետնին ընկած Պարգև Գասպարյանի ոտքից, Պարգև Գասպարյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս սեռական օրգաններին, Պարգև Գասպարյանի առողջությանը պատճառելով՝ հետին միզուկի 2-3-րդ աստիճանի վնասվածք՝ պատի ամբողջականության խախտման ձևով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։
1. Այսինքն Արսեն Սուրենի մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերով։
2. Պարգև Երջանիկի Գասպարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով։
3. Գեղամ Սուրենի Գասպարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։
4.Սուրեն Վանիկի Գասպարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։
Քնար Մանուկյան