ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Բաբայանը հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել․ ինչ է մանրամասնում նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցեց ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Նիստի ավարտից հետո լրագրողները մի քանի հարց ուղղեցին Սամվել Բաբայանին։

Սամվել Բաբայանը ArmLur.am-ի հարցին ի պատասխան, թե արդյոք հրավիրվել է Քննչական կոմիտե, թե ոչ, պատասխանեց, որ այո գնացել է և հարցաքննվել։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հոկտեմբերի 17-ին էր գրել, որ  Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը կհրավիրվի ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս