ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արագաչափ, տեսախցիկ, կարմիր գիծ. Փաշինյանի չկատարած խոստումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդիմադիր պատգամավոր եղած ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը բուռն պայքար էր մղում  արագաչափերի և տեսախցիկների, նաև կարմիր գծերի դեմ:

Խորհրդարանի ամբիոնից 2015թ․ դեկտեմբերի 21-ին ունեցած ելույթի ժամանակ նա հայտարարում էր. «Մենք վերջերս ՔՊ կուսակցությունում քննարկել ենք հարցը և եկել միանշանակ եզրակացության, մեր կուսակցության դիրքորոշումն է, որ արագաչափերը միանշանակ պետք է հանվեն Հայաստանի ավտոճանապարհներից, և այս հարցը մենք դնելու ենք մեր կուսակցության ծրագրային և այդ թվում՝ նախընտրական ծրագրերի հիմքում»։ Արագաչափերը հանելու վերաբերյալ պահանջը կրկնում է մի քանի վայրկյան անց։

Իսկ 2018թ․ ապրիլին՝ Շիրակի մարզից սկսած քայլարշավի ժամանակ, ճանապարհներին նա փակում էր տեսախցիկները, ողջույններ ուղարկում Ալեքսանդր Սարգսյանին:

Վարչապետի պաշտոնում, արդեն, կառավարության նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ խնդրին՝ ասելով, թե պետք է դիտարկել տուգանքի ռեժիմն ու ընդհանրապես տեսախցիկների գործունեության դադարեցումը: Սակայն Երևանում տեսախցիկները գնալով ավելանում են:

Հիմա էլ Նիկոլ Փաշինյանը կարծես թե պայքար է մղում կարմիր գծերի դեմ և ավելացվել են դրույքաչափերը: Ըստ այդմ, տարածքից ելնելով ավտոկայանատեղի վճարը կկազմի 24.000-ից 160.000դրամ:

Այսինքն՝ ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք տրված խոստումները չկատարելու ավանդույթը շարունակվում է:




Լրահոս