Պուտին-Փաշինյան հնարավոր հանդիպումից՝ մինչև ՀԱՄԱՍ-ի նոր պայմանը. միջազգային անցուդարձ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերի մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց դեռևս ներառված չէ։

«Փաշինյանին սպասում են դեկտեմբերի վերջին Ռուսաստանում կայանալիք ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին, սա հիանալի հնարավորություն կլինի խոսելու համար», ասել է Դմիտրի Պեսկովը:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը նոր պայման է առաջ քաշել և ասել, որ կարող է բանակցել Իսրայելի հետ գերեվարված իսրայելական պաշտպանության բանակի (IDF) զինվորներին ազատ արձակելու շուրջ, եթե Գազայի հատվածում մարտերը դադարեցվեն և շրջափակումը չեղարկվի:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հարցազրույց է տվել ռուսական Իզվեստիա թերթին։ Նրա խոսքով՝ 2024 թվականին Ուկրաինայի հետ զինադադար կնքելու ակնկալիքներ չկան։

Նա ընդգծել է, որ Ուկրաինայում ռազմական հակամարտությունն ավելի հավանական է, որ ավարտվի ոչ թե խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, այլ ռուսական հատուկ գործողության բոլոր նպատակների իրագործմամբ։

Թուրքիայի բնակիչներին զգուշացրել են, որ 7.4 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է սպասվում:




Լրահոս