Երեկ ՄԻՊ Կարեն Անդրեասյանն օրենսդրական փոփոխությունների 2 առաջարկ է ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ԱԺ «Ժառանգություն», ՀՅԴ, «Օրինաց երկիր», ԲՀԿ եւ ՀՀԿ խմբակցությունների ղեկավարներին:ՄԻՊ-ին ուղղված բողոքները վկայում են այն մասին, որ բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամություն ունեցող մարդիկ համապատասխան հանձնաժողովի կողմից չեն ճանաչվում հաշմանդամ: Որոշ դեպքերում էլ օրենքով նախատեսված հերթական փորձաքննության ընթացքում հաշմանդամության խումբ ունեցող մարդկանց զրկում են խմբից կամ փոխում դեպի դրական խումբ, երբ նրանց առողջական վիճակը վատթարացել է:ՀԱՐՑ. Ինչքանո՞վ կօգնի ՄԻՊ-ի քայլը ներկայացված խնդիրների լուծմանը: ՊԱՏԱՍԽԱՆ. Ես կարծում եմ, որ դա անիմաստ պատմություն է: Ճիշտն ասած, չեմ մտածում, որ մենք ունենք մարդու իրավունքների պաշտպան, եթե այսօր մենք ունենք քաղբանտարկյալ: Երբ մարտի 1-ի գործով բազմիցս խախտվել են մարդու իրավունքները, նա ոչ մի ծպտուն չի հանել, ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել մի մարդու ասած, որը բռնապետության պայմաններում իբրեւ մարդու իրավունքների պաշտպան է հանդես գալիս: Այս ամենը հերթական ֆարս է միայն. նա ցանկանում է ցույց տալ, որ աշխատում է, ուրիշ ոչինչ:ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՀԱԿ անդամՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ` դիմել է նման քայլի օրենքներում եւ գործառույթներում փոփոխություններ անելու համար, թեեւ հազվադեպ է կատարվում նման բան, որ ՄԻՊ-ը դիմի խմբակցություններին: Ընդհանուր առմամբ վերջինս հաճախ իր խնդիրների լուծման համար դիմում է հասարակությանը` ներկայացնելով առաջարկություններ, որն էլ հետո ուղարկում է խորհրդարանին, կառավարությանը, նախագահին: Բայց դիմել խմբակցություններին հարցին լուծում տալու համար, յուրահատուկ բան է: Աստված տա` օգնի:ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահՊատրաստեց ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ
ԱՍՏՎԱԾ ՏԱ` ՕԳՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ