ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 55 տոկոս ձայն ուներ ընդդիմությունը, 3 ուժ փոշիացրին դրանք․ Հրանտ Բագրատյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքում 2024 թվականին ավտոկայանատեղիների դրույքաչափերի առաջարկվող փոփոխությունները սահմանվելու են գոտիավորման սկզբունքով։ ArmLur.am-ը այս և Երևանի քաղաքապետի աշխատանքների մասին զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ։ Նա խիստ քննադատել է ներկայիս իշխանությունների աշխատանքը։ Նշված նախագիծը առաջարկելիս՝ քաղաքապետարանը նշում է, որ սա անհրաժեշտ քայլ է Կենտրոնը և Փոքր Կենտրոնը ավտոմեքենաներից բեռնաթափելու համար։ ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշում է, որ քաղաքը բեռնաթափելու համար ոչ թե ֆինանսապես հարցը պետք է լուծեն, այլ պետք է կառուցել ստորգետնյա ավտոկայանատեղիներ, նաև թունելներ։ Անհրաժեշտ է կարգավորել մեքենաների շարժը, քանի որ ոչ մի տրանսպորտային հանգույց չի կառուցվել։ Նա անհրաժեշտություն է համարել մետրոյի նոր կայարաններ ստեղծելը և քաղաքի բյուջեն ճիշտ օգտագործելը։

Բագրատյանի խոսքով՝ սահմանադրորեն Երևան քաղաքի բյուջեն պետք է կազմի 350 մլրդ դրամ, սակայն ներկայումս այն կազմում է 120 մլրդ դրամ։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս