Սեբաստիայի փողոցում ծառը կոտրվել և թեքվել էր էլեկտրական լարերի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 13։50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 133 շենքի մոտակայքում ծառը կոտրվել և թեքվել է էլեկտրական լարերի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մասնատել են ծառը, տեղափոխել անվտանգ տարածք և սահմանազատել տարածքը։




Լրահոս