Նոյեմբերի 29-ին՝ ժամը 13։24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կան արգելափակված քաղաքացիներ:
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախվել են Range Rover (վարորդ՝ Պ. Ե., ծնված 1988 թ․) և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Range Rover մակնիշի ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս են բերվել վարորդը և ուղևոր Ս. Ո.-ն (ծնված 1989 թ․), իսկ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայից՝ Ա. Ե.-ն (ծնված 1996 թ․) և Ա. Ե.-ն (ծնված 2000 թ․)․ Պ․ Ե.-ն և Ս․ Ո.-ն տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները Ա. Ե.-ին (ծնված 1996 թ․) և Ա. Ե.-ին (ծնված 2000 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։
Փրկարարները փակել են Volkswagen մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել հովացման աշխատանքներ։