Երեկ Լոռու մազի ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար Սերոբ Տեր-Պողոսյանի` ավարտական փուլ մտած դատավարությունը: Սակայն այն հետաձգվել է մինչեւ նոյեմբերի 14-ը: Ինչպես նշեց Տեր-Պողոսյանի պաշտպաններից Գիվի Հովհաննիսյանը, իրենք պնդելու են, որ Քր. օր.-ի 139 հոդվածով նախատեսված մեղադրանքը (հարկադրաբար բռնություն գործադրելով կամ անօգնական վիճակն օգտագործելով` համասեռամոլությամբ զբաղվելը) դատարանում ապացուցված չի համարվել:Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատարանում մեղադրանքը պաշտպանող Արամ Ամիրզադյանը Սերոբի համար պահանջել էր 15 տարի, իսկ երեկ պետք է լսվեր պաշտպանական կողմի ճառը:
ՆԻՍՏԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ