Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 19:49-ին, 4․5 մագնիտուդով և օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքից 31 կմ հյուսիս-արևմուտք:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան և Բերդ քաղաքներում, ինչպես նաև Ազատամուտ գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ։




Լրահոս