
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Մհեր Գրիգորյանը նշանակվել է Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ։ Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից:
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագրի անբաժանելի մասը կազմող ընկերության կանոնադրության 11-րդ հոդվածի 2-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին նշանակել Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ»,- ասված է որոշման մեջ։