Վրաստանից մեքենաներ ներկրելու համար՝ հունվարի 1-ից Մաքսայինի դեպոզիտային հաշվին վարորդները գումար կվճարեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ Կառավարության նիստում չզեկուցվող նախագծերի շարքում է նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունների ապահովման որոշակի միջոց սահմանելու մասին։

Երբ նախագիծը նոր էր առաջարկվել Վրաստանից Հայաստան ժամանակավոր ներմուծում ձևակերպմամբ մեքենաների սեփականատերերը բողոքի ակցիա էին իրականացնում Պետական եկամուտների կոմիտեի դիմաց։

ArmLur.am-ը նրանց հետ զրուցել էր այդ ընթացքում և պարզել, որ գրեթե ոչ ոք կողմ չէր այդ նախագծին։ Սակայն հազարավոր բողոքները չարգելեցին նախագծի՝ կառավարության օրակարգ հասնելուն։

Ներկայացված նախագծի մասին ArmLur.am-ը տեղեկացավ, որ ներկա պահին Հայաստանի Հանրապետության տարածքում վերոհիշյալ կարգավիճակով շահագործվում են շուրջ 9000 միավոր ավտոմեքենա: Արդյունքում՝ վճարումներ չեն կատարվում պետական բյուջե թե՛ մաքսատուրքերի, թե՛ ավելացված արժեքի հարկի, թե՛ բնապահպանական հարկի և թե՛ գույքահարկի գծով: Հենց սա է դարձել նման նախագծի առաջարկման պատճառը։

ՊԵԿ-ի կողմից մշակված այս նախագիծով 2024 թվականի հունվարի 1-ից Վրաստանից կամ ԵՏՄ անդամ պետություն չհանդիսացող երկրից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար ՀՀ քաղաքացիները պետք է մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին գումար վճարեն։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ E-draft.am-ում, այս նախագծին դեմ է արտահայտվել 1044 հոգի, կողմ՝ 24։

Էմմա Միքայելյան




Լրահոս