
Թուրքիան հույս ունի, որ ադրբեջանա-հայկական բանակցությունները կհանգեցնեն մշտական խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Այս մասին ասվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ հայտարարության մեջ, գրում է APA-ն։
Նիստում քննարկվել է նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը. «Թուրքիան կաջակցի ամուր խաղաղություն հաստատելու բոլոր անկեղծ ջանքերին, որը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի, խաղաղությանն ու բարգավաճմանը»։