Սպանության փորձ է կատարվել Երեւանում։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Շահումյան փողոցի բնակիչները լսել են, որ շենքի բնակիչներից ամուսինները վիճաբանում են, ամուսինը դաժան ծեծի է ենթարկում կնոջը։ Արդյունքում՝ բնակիչները նկատել են, որ կնոջ հայրը դստերը ու թոռանը վերցրել է ու մեքենայով փորձել են հեռանալ տանից։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ փեսան իրեն պատկանող որսորդական զենքով 4 կրակոց է արձակել մեքենայի ուղղությամբ, ինչից վնասվել է մեքենայի դուռը։ Իրավապահները փնտրում են եւ զենքը եւ զենքից կրակոց արձակողին։
Քնար Մանուկյան