
Անկախ Պետությունների Համագործակցության ղեկավարների հանդիպումը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում դեկտեմբերի 18-ին՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ։ Այս մասին տեղեկացրել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգել Լեբեդեւը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հանդիպումը արտահերթ է, նախաձեռնել է Ռուսաստանի Դաշնությունը։ Այն կկայանա Մոսկվայում դեկտեմբերի 18-ին, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միշուստինի նախաձեռնությամբ»,- ասել է նա։