
Ժողովուրդ
օրաթերթն իր ծննդյան առաջին օրվանից պայքարել է Սևանա լճի համար: Հրապարակումների հիման վրա ՀՀ դատախազությունը
քրեական գործ է հարուցել, սակայն ոստիկանության Սևանի քննչական բաժինը կարճել էր այն` բողոք չլինելու պատճառաբանությամբ: Այսինքն` Սեւանը չբողոքեց, դրա համար էլ գործը կարճվեց: Բայց մենք շարունակում ենք պայքարը, քանզի մեր ազգային հարստությունը համարվող Սևանի
համար պետք է պայքարել անկախ այն բանից կան արդյոք դրսից ֆինանսավորվող գրանտներ թե
ոչ: Կոչ ենք անում մեր բնապահպաններին, նույնիսկ առանց գրանտային ծրագրերի, ազնվաբար տեր կանգնել Սևանին: Թե չէ` մեկ պայքարում են, մեկ` հետ քաշվում: ՊԱրզապես պետք է ՀՀ ԲՆապահպանության նախարար Արամ Հարությունյանին օր առաջ հեռացնել այդ պաշտոնից, որպեսզի մի քանի տարի հետո Սեւանը վերջնականապես չկորցնենք: