ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոյուղաջրերը լցվում են շենքերի մեջ, ջրամատակարարումը չի գործում․ քաղաքացիներն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին ահազանգել են Թբիլիսյան խճուղիի 3/14 հասցեի բնակիչները, որոնք պատմել են, որ արդեն 5-րդ օրն է, որ ջրամատակարարումն իրենց հասցեում չի գործում, իսկ կոյուղաջրերը լցվում են շենքերի մեջ:

Բնակիչներից Հասմիկը մեզ հետ զրույցում նշել է, որ հաճախակի է տվյալ հասցեում ջրի խնդիր լինում, իսկ պատասխանատու մարմինները «անհետ» կորել են: Ըստ մեր զրուցակցի՝ իրենք դիմել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սակայն վերջիններս պատասխանել են, որ շինությունը բնակիչներին չի պատկանում:

Տեսանյութի հեղինակ Աննան ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ խնդրին լուծում տալու համար դիմել են «Վեոլիա Ջուր» ընկերություն, Քաղաքապետարան, Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողով, սակայն պատասխանատուները շարունակում են իրենց անգործությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նանիիկ Աղասյան




Լրահոս