Նախագահն այս անգամ էլ Դուբայ է գնում. անցում «կարևոր» ուղերձներից՝ այցերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի փաստացի ձեւական գործունեությունը վաղուց արդեն որեւէ մեկին զարմանալու տեղիք չի տալիս: Գրեթե բոլոր ոչ կարեւոր եւ պարզապես ֆիզիկական ներկայություն պահանջող հանդիպումներին, միջոցառումներին ներկայանում է Խաչատուրյանը եւ շարունակաբար ուղերձներ, ծննդյան շնորհավորանքներ է հղում այս ու այն երկրների պաշտոնյաների:

Այս անգամ էլ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 30-ին աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ էմիրություններ՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովին (COP28) մասնակցելու համար:

Դուբայում նախատեսված համաժողովի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես կգա ելույթով: Համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահը նաև հանդիպումներ կունենա մի շարք երկրների առաջնորդների հետ:

Խաչատուրյանի՝որպես նախագահի «կարեւորագույն այցերից» կարելի է հիշել ապրիլին Լիտվայի հայկական համայնքին, մայիսի 23-25-ը՝ Կատարի Պետություն՝ Կատարի տնտեսական համաժողովին այցելությունները եւ այսպես շարունակ:




Լրահոս