Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցվել Բրյուսովի համալսարանի նախկին դեկան Ցոլակ Ակոպյանի նկատմամբ։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ակոպյանը, անգլերեն առարկայից անբավարար գնահատականներ ստացած ուսանողներից ընդունել է քննություններ ու նշանակել դրական գնահատականներ՝ քննական տեղեկագրում հանձնաժողովի անդամի փոխարեն դնելով իր ստորագրությունը:
Թերևս սա ակնհայտ քաղաքական հետապնդման դրսևորում է նսխկին դեկանի նկատմամբ, ինչը դեռ վաղուց է սկսվել:
Հիշեցնենք, որ դեռ նոյեմբերի 8-ին Ցոլակ Ակոպյանը հայտարարեց, որ իր լիազորությունները՝ որպես Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր, դադարեցվել են:
Ըստ աշխատանքից ազատման հրամանագրի՝ պատճառներից մեկը եղել է նաև ArmLur.am-ին տված հուլիսի 6-ի հարցազրույցը:
Այսինքն՝ դեկանին աշխատանքից ազատում և հանրային քրեական հետապնդում են հարուցում իր կարծիքն ազատ արտահայտելու համար:
Սպասվում է նաև, որ այս ամենը երկրորդ փուլ կունենա և Ցոլակ Ակոպբյանին կտանեն կալանավորման: