
«Հրապարակ» օրաթերթը գրում է `
Ոչ իշխանական քառյակի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շարունակում է քառյակի ուժերի հետ հանդիպումները: Հընթացս հանդիպումների իշխանական որոշ պատգամավորներ շարունակում են հավատալ Ծառուկյանի այն հավաստիացումներին, որ ինքն ընդդիմադիր չէ և չի պայքարում իշխանությունների դեմ: Ավելին, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը հիշեցնում է, որ իրենք լավ գիտեն իշխանափոխության բանալիները և ըստ այդմ կդիմադրեն: Հրաշալի քառյակի հակաիշխանական քայլերի ու դրանց դեմ իշխանության պայքարի թեմայով զրուցեցինք ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին խոսնակ Սամվել Նիկոյանի հետ: Ծառուկյանի գլխավորած շարժմանն ուղղված Նիկոյանի անկաշկանդ գնահատականները թերևս պայմանավորված են իր՝ Տիգրան Սարգսյանի հետ մտերիմ լինելու հանգամանքով:
Շարունակությունը ` «Հրապարակ»-ի այսօրվա համարում