ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր, ինչպես նաև միջազգային հարթակներում և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցությունը։
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Ռուսական կողմը հաստատել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը եռանդով նպաստելու պատրաստակամությունը՝ հիմնված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների մի շարք եռակողմ համաձայնագրերի վրա, ներառյալ՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումը։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։