Մենք միայն Մավիի ծնողներն ենք․ Նեյմարն ու իր ընկերուհին բաժանվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլացի մոդել և բլոգեր Բրունա Բյանկարդին հայտարարել է, որ այլևս հարաբերությունների մեջ չէ սաուդյան «Ալ-Հիլալի» ֆուտբոլիստ Նեյմարի հետ։

Այս մասին հայտնել էհենց Բրունան իր «Ինստագրամի» էջում։

«Այս պահին ես ոչ մեկի հետ հարաբերությունների մեջ չեմ։ Մենք Մավիի ծնողներն ենք, և դա այն ամենն է, ինչ կապում է մեզ»,- հայտարարել է նա։

Հոկտեմբերի 7-ին զույգը դուստր է ունեցել։ 31-ամյա ֆուտբոլիստը որդի ունի նաև նախկին ընկերուհուց՝ Կարոլինա Դանտասից։




Լրահոս