«Հրապարակ» օրաթերթը գրում է `
Վաղը խորհրդարանում տեղի կունենա գազի ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը, որը, ըստ ամենայնի, ինչպես առաջին երկուսը, չի լինի կազմակերպչական բնույթի։ Հիշեցնենք, որ նախորդ երկու նիստերում կազմակերպչական հարցեր են քննարկվել, չորս խմբերի բաժանվել, խմբերում ուժերի ներկայացվածության հավասարակշռվածությունն ապահովվել է ՝ մեկական ընդդիմադիր, որպեսզի չլինի իշխանական ու ոչ իշխանական, ոլորտային բաժանում է եղել, և ենթադրվում է, որ հաջորդ նիստին ամեն մի խումբը կներկայացնի իր ծրագիրը ՝ հարցաշարերով ու հարցադրումներով հանդերձ։ Երբ ստեղծվեց գազի հարցով հանձնաժողովը, տեսակետներ հնչեցին, թե իշխանությունը հերթական անգամ ընդդիմությանը զբաղեցնելու գործ ձեռնարկեց, սակայն պարզվում է ՝ նույնիսկ ՀՀԿ-ականները մեծ սպասելիքներ ունեն հանձնաժողովից, ասում է ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ով նաև հանձնաժողովի անդամ է։
Շարունակությունը ` «Հրապարակ»-ի այսօրվա համարում