
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն որոշում է կայացրել չառաջադրել թեկնածու դեկտեմբերի 23-ին կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
Նշվում է, որ ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը կանցկացնի մամուլի ասուլիս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին ընդառաջ:
«Արթուր Սողմոնյանը հանդես կգա մի շարք հայտարարություններով, նաև գնահատական կտա ՀՖՖ ներկայիս ղեկավարության գործունեությանը իրենց պաշտոնավարման ընթացքում»,- նշված է հայտարարության մեջ։