ՆՈՏԱՐՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ-ն սկսում է 2011 թվականի համար նոտարների որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները: Կարող է դիմել ՀՀ գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում, չունի դատվածություն, անցել է նոտարական գործունեության առնվազն 6 ամսվա ստաժավորում կամ ունի 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան եւ անցել է նոտարական գործունեության առնվազն 3 ամսվա ստաժավորում, կամ չի անցել նոտարական գործունեության ստաժավորում, սակայն ունի իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2011 թվականի նոյեմբերի 17-ը` մինչեւ ժամը 17:00-ն:




Լրահոս