Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճռի դեմ վերաքննիչ դատարան ներկայացված բողոքը ձևական է. Սիրանուշ Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական սահմանապահների կողմից առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կայացված ապօրինի դատավճռի դեմ վերաքննիչ դատարան ներկայացված բողոքն արդյունավետ լինել չի կարող:

Նման կարծիք է հայտնել միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը՝ «Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն» թեմայով ասուլիսի ժամանակ:

Ըստ նրա, գործընթացը ձևական պաշտպանության շրջանակներում է։

«Մենք նախկինում էլ ունեցել ենք դեպքեր, երբ ռազմագերիների հանրային պաշտպանները ֆորմալ առումով բողոքարկել են դատական ակտերը, բայց դրանք որևէ արդյունք չեն տվել և սահմանված պատժաչափերը մնացել են անփոփոխ։ Այս ճանապարհով փորձում են իմիտացնել, որ Ադրբեջանում գոյություն ունեն ներպետական պաշտպանության միջոցներ, այդ մեխանիզմներն արդյունավետ են։

Հիմնական նպատակը միջազգային դատարաններում ընթացիկ գործընթացներում ապացույցներ գեներացնելն է, երկրի շահերի պաշտպանությունը կազմակերպելն է միջազգային ատյաններում, բայց չեմ կարծում, որ բողոքարկման իրական նպատակն արդարության վերականգնումն է կամ դատական սխալների բացառումը»,- մասնավորապես ասել է Սահակյանը։




Լրահոս