Ալբերտ Հարությունյանը 7-րդ մեդալն է բերել Հայաստանի հավաքականին. բռնցքամարտի պատանեկան ԱԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում ընթացող բռնցքամարտի պատանեկան Աշխարհի առաջնությունում Ալբերտ Հարությունյանը 7-րդ մեդալն է բերել Հայաստանի հավաքականին:

75 կգ քաշայինների 1/4 եզրափակչում Ալբերտը դժվարին մրցավեճում հաղթել է Ղազախստանը ներկայացնող Իգոր Սոլովյովին: Առաջին ռաունդում Ալբերտը պարտվել է, նույնիսկ նոկդաունի ենթարկվել: Սակայն 2-րդ և 3-րդ ռաունդներում փայլուն է մենամարտել և հաղթել է ընդհանուր մենամարտը:

1/8 եզրափակչում Ալբերտը առավելության էր հասել Բելառուսի ներկայացուցիչ Անատոլի Բարանովսկիի նկատմամբ:




Լրահոս