«Ժողովուրդ» օրաթերթը գրում է `
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանավարման տարիներին ՀՀՇ կարկառուն ներկայացուցիչներից էր, Չարենցավանի ՀՀՇ խորհրդի անդամ: Բայց 1998թ. իշխանափոխության ժամանակ նա ևս լքեց ՀՀՇ-ն ու այսօր իշխող ՀՀԿ-ի կազմում է:
«Ժողովուրդ»-ը պարոն Այվազյանին հարցրեց ` առաջիկա իշխանափոխության դեպքում ինքը կշարունակի ՞ մնալ ՀՀԿ-ի կազմում, թե ՞ կլքի այդ կուսակցությունը ևս, մանավանդ որ, ընդդիմադիրները պնդում են ` կկարողանան ՀՀԿ-ից մաս պոկել:
-Ինձ, համենայնդեպս, թվում է, որ նման բան ասելով ընդդիմությունն ինձ նկատի չունի: Ես այդպես եմ կարծում: Իսկ եթե ինձ նկատի ունեն, ուրեմն ` սխալվում են:
Շարունակությունը ` «Ժողովուրդ» -ի այսօրվա համարում