Armenian text to speach

«Երևանի կայազորային հոսպիտալի» պետը կաշառք ստացած գումարով անասնաֆերմա է հիմնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ քրեական վարույթով հիմնավորվել է, որ Երվանդ Հովհաննիսյանը, զբաղեցնելով «Երևանի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկի պետի պաշտոնը, հոսպիտալի այլ աշխատակիցների հետ խմբի կազմում, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով ժամկետային զինծառայողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար, վերջիններիս ազգականներից և մտերիմներից պարբերաբար ստացել է տարբեր չափերի կաշառք, որի ընդհանուր գումարը կազմել է 7000 դոլար, որից 1300 դոլալրը տվել է միջնորդներին և բժիշկներին։

Hayastan.news-ին քրեական վարույթից որոշակի մանրամասներ են հայտնի դարձել։

Պարզվում է, որ Երվանդ Հովհաննիսյանը՝ իր վարորդի հետ, բիզնես ներդում է արել․ նա անասնաֆերմա է հիմնել։

Նշենք, որ գործով նախաքննությունն ավարտվել է։




Լրահոս