Բանանի գինը Հայաստանում բարձրանում է.«Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ » օրաթերթը գրում է `

Հայաստանում վաճառվող բանանը աշխարհում ամենաթանկերից մեկն է։ Օրինակ՝ Եվրոպայում մեկ կիլոգրամ բանանի մանրածախ միջին գինը մեկ եվրո է կամ 570 դրամ։ Առանձին դեպքերում, օրինակ ՝ թանկ սուպերմարկետներում, բանանը արժե առավելագույնը 1.5 եվրո։ Ռուսաստանում այն արժե 1.2-1.3 դոլար։ Նույնքան արժե Վրաստանում։ Իսկ Հայաստանում, ինչպես նշեցինք, ամենաքիչը 2 դոլարի սահմաններում է, իսկ հիմա 2.4 դոլար։

Հայաստանում բավական մեծ քանակությամբ բանան է սպառվում։ Անցած տարի, օրինակ, Հայաստան է ներկրվել 9 հազար 880 տոննա բանան։ Բայց պետք է արձանագրել, որ 2012 թվականին ներկրվել էր 12 հազար 500 տոննա։ Այլ կերպ ասած ՝ միայն մեկ տարվա ընթացքում բանանի ներկրումը Հայաստան նվազել է մոտ 21 տոկոսով:

Շարունակությունը ` « Հայկական ժամանակ » -ի այսօրվա համարում




Լրահոս