2023 թվականի դեկտեմբերի 26-ին Երևան քաղաքի ավագանու հերթական նիստում քննարկվելու է 2024 թվականի Երևան քաղաքի բյուջեի նախագիծը։
Գաղտնիք չէ, որ քաղաքական իշխանությունները հազիվհազ ձայն մուրալով եկան և դարձան քաղաքագլուխ, իսկ այժմ ունեն լուրջ խնդիրներ կապված քաղաքի բյուջեի հետ։
Ըստ ներկայացված նախագծի՝ Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեն չի բավականացնում քաղաքի կարիքները հոգալու համար։ Բյուջեի նախագծով կանխատեսվում է եկամուտների գծով՝ 96 մլրդ 654 մլն դրամ, ծախսերի գծով՝ 96 մլրդ 932 մլն դրամ, դեֆիցիտը կկազմի 278 մլն 452 հազ. դրամ։
Հավելենք նաև, որ հիմք ընդունելով ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ցուցանիշները, նախագծով ծրագրվել են 10 մլրդ 125 մլն 186 հազ. դրամի չափով պաշտոնական դրամաշնորհներ։
Այդ դրամաշնորհը տրամադրվելու է Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և բնապահպանական գործընկերության աջակցությամբ՝ իրականացնելու «Երևանի 10 էներգաարդյունավետության» ծրագիրը։ Քաղաքի բյուջեից կարելի է մաղել բոլոր հնարավոր ոչ պետքական ծախսերը և ուշադրություն դարձնել ավելի առաջնային խնդիրների։