Հաջորդ շաբաթ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր կգումարեն:
ԱԺ արտաքին արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ կգումարի երկուշաբթի՝ դեկտեմբերի 4-ին, այդ օրը հանձնաժողով կգնա նաև ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:
Այդ օրը նիստ կգումարի նաև ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, օրակարգում լինելու է 4 հարց՝ Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը:
Երկուշաբթի նիստ կգումարի նաև ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, օրակարգում 3 հարց է լինելու: Այդ օրը հանձնաժողով կգնա ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:
Արդեն դեկտեմբերի 5-ից մեկնարկում են ԱԺ լիագումար նստաշրջանը, ԱԺ են գնալու Նիկոլ Փաշինյանը և նախարարները:
Քրիստինա Մուշեղյան