Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը դիմել է կրկնակզակի շտկման վիրահատության՝ հեռացրել է ճարպը:
Դերասանուհին ինստագրամյան իր էջում կիսվել է հոլովակով, որում ցուցադրում է, թե ինչպես է ընթացել այն:
«Այն, ինչ ստիպում է կանանց գեղեցիկ զգալ, առաջին հերթին ինքնավստահությունն է, իսկ ինքնավստահ լինելու համար պետք է ազատվել այն բարդույթներից, որոնք խանգարում են լիարժեք կյանքով ապրել։ Ես երկար ժամանակ հետևեցի բժիշկ Կարենի աշխատանքին և որոշեցի դիմել բժշկին, որպեսզի նա կարողանա ուղղել իմ խնդրահարույց հատվածները, որպեսզի ես էլ ավելի վստահ դառնամ ինքս ինձ վրա…Բժիշկն ասաց, որ ընդամենը 5 օրում կարող եմ շարունակել նկարահանումները և վերադառնալ բնականոն կյանքին։ Շնորհակալ եմ իմ բժշկին անթերի աշխատանք կատարելու և ինձ իմ արգելքներից դուրս բերելու համար…»,-գրել է նա։
Մ.Ղ.