
«Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության հեղինակած նախագիծը հաջորդ շաբաթ ՝ երկուշաբթի, կքննարկվի ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Նախագիծը հանձնաժողովում ներկայացնելու է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Հայաքվե» նախաձեռնության օրենքի նախագիծը փոփոխություններ է առաջարկում Քրեական օրենսգրքում, որով խիստ պատիժ է նախատեսում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար:
Երկուշաբթի օրը ԱԺ պետաիրավական հանձնաժողովը, դրական կամ բացասական եզրակացություն պետք է տա:
Անկախ եզրակացությունից՝ նախագիծն ընդգրկվելու է ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:
Քրիստինա Մուշեղյան