
Հյուսիսային Կորեան մոտ 2000 կոնտեյներ զենք է ուղարկել Ռուսաստան, գրում է Reuters-ը:
Կոնտեյներները կարող են պարունակել հրետանային արկեր և փոքր հեռահարության հրթիռներ։ Դրանք բեռնվել են ռուսական նավերի վրա Հյուսիսային Կորեայի Ռասոն նավահանգստում, որը չի գործում 2018 թվականից։
Ակտիվություն է նկատվել նաև Ռասոնի Թումանգան կայարանի շուրջ, որը երկաթուղային կապ ունի դեպի Ռուսաստան: