
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գևորգ Հակոբյանին, Մանուկ Մանուկյանին, Վահե Բաբայանին,Գոռ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք հայտարարված ռազմական դրության պայմաններում՝ 2020թ․-ի հոկտեմբերի 12-ին, ծառայության վայր ներկայանալու փոխարեն, զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելու դիտավորությամբ, մեկնել են բնակության վայր և մինչև 2020թ․-ի նոյեմբերի 18-ը առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության վայր չեն ներկայացել՝ ինքնակամ ծառայությունից բացակայելով 240 ժամից ավելի տևողությամբ։
Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։
Քնար Մանուկյան