Ամանորյա լույսերը կվառեն արցախցի փոքրիկները քաղաքապետի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում ակտիվորեն ընթանում է ամանորյա զարդարանքների աշխատանքները: Պարբերաբար քաղաքում փողոցներ կամ փողոցի տարբեր հատվածներ փակվում են՝ ամանորյա լուսավորությունն ապահովելու համար: Նշենք, որ այդ լուսավորության համար համայնքային բյուջեից տրամադրվել է 202406000 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ:

Անցած տարի քաղաքի տոնական լույսերը միացվեց «Մանկական Եվրատեսիլ 2023-ի» բացման արարողությանը, որը ընթանում էր հենց Հանրապետության Հրապարակում:
Իսկ այս անգամ ե՞րբ են վառվելու լույսերը. քաղաքապետարանն այս առումով լռում է. դեռեւս հստակ որոշում չկա:

Սակայն ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ այս տարի Հրապարակում լույսերը վառելու են արցախցի փոքրիկները քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ:

Մարիամ Ղազարյան




Լրահոս