ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կորած» ՔՊ-ականները փակ նիստերին ներկա են լինում` Փաշինյանի աչքին երևալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջին շրջանում հաճախակի կուսակցական հավաքներ է անում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Գրեթե շաբաթը երկու անգամ իշխանականները հավաքվում են և վարչապետի հետ քաղաքական և ներկուսակցական հարցեր քննարկում:

Երեքշաբթի օրերին տեղի են ունենում կուսակցության վարչության նիստերը, որը նեղ կազմով է և սովորաբար ավելի փակ ֆորմատով, իսկ հինգշաբթի օրերին արդեն Նիկոլ Փաշինյանը հանդիպում է կուսակցության նախաձեռնող խմբի հետ, որը, ի տարբերության վարչության նիստերի, ավելի լայն կազմով է:
Ուշագրավ է, որ վերջին շրջանում ակտիվացել են նաև ՔՊ կուսակցության այն անդամները, ովքեր վաղուց քաղաքական տեսադաշտում չէին երևացել և շատ պասիվ էին:

Օրինակ՝ կուսակցության երեկվա նախաձեռնող խմբի նիստին մասնակցում էր ԱԺ նախկին պատգամավոր Արման Բոշյանը, որը երկար ժամանակ ակտիվ չէր քաղաքական դաշտում: Նա 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով, հետո հայտարարեց մանդատը վայր դնելու մասին: Նույն թվականին Փաշինյանի որոշմամբ՝ նշանակվել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից, սակայն այստեղ էլ պաշտոնավարեց մեկ տարի:

Արման Բոշյանը նաև ՔՊ կուսակցության վարչության անդամ է եղել: ԱԺ նախկին պատգամավորը երկար ժամանակ է՝ որևէ պաշտոն չի զբաղեցնում, պասիվ էր նաև քաղաքական դաշտում, բայց, փաստորեն, որոշել է նորից մասնակցել կուսակցական հավաքներին:

Կուսակցության նախաձեռնող խմբի նիստեին մասնակցում էր նաև Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գադպարյանը, որը նույնպես ընդհատակ էր անցել:
«Ժողովուրդ» օրաթերթն էլ վերջերս էր գրել, որ Էջմիածնում բարձիթողի վիճակ է, համայնքում շատ խնդիրներ կան աղբի, համայնքապետարանի աշխատանքի, շինարարության հետ կապված, բայց քաղաքապետն անհետացել էր ու չէր զբաղվում այդ հարցերով:
Հիմա, փաստորեն, ՔՊ ընդհատակ անցած անդամներն ակտիվացել են:




Լրահոս