«168 ժամ» օրաթերթը գրում է `
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ՝ դատավոր Արա Կուբանյանի նախագահությամբ քննվող «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանը սնանկ ճանաչելու գործով դատական նիստը երեկ կրկին հետաձգվել է։ Նիստի հետաձգման համար միջնորդություն է ներկայացրել հայցվոր կողմը, որը չի ներկայացել նիստին։ «Sandbad Tir INTL Transport Co. LTD» իրանական ընկերության ներկայացուցիչ Վրեժ Խաչիկյանը մեր թղթակցին տեղեկացրել է, որ ինքը միջնորդել է հետաձգել դատը, քանի որ ներկայումս իր վստահորդի և«Նաիրիտ» գործարանի միջև բանակցություններ են ընթանում ՝ պարտքը մարելու ուղղությամբ։
Ըստ նրա ՝ հնարավոր է ՝ դատական հայցի պահանջը փոխվի, այսինքն ՝ գործարանը սնանկ ճանաչելու փոխարեն ՝ պահանջեն գույքի բռնագանձում։ Խաչիկյանը հայտնել է, որ պարտքի մայր գումարը կազմում է մոտ 30 հազար դոլար ՝ հավելած տույժերը, բանկային տոկոսադրույքներն ու կրած վնասի փոխհատուցումը. 2007թվականից «Նաիրիտը» չի մատակարարել կաուստիկ սոդա։
Շարունակությունը ` «168 ժամ» -ի այսօրվա համարում