
Առնվազն 45 գերմանական ձեռնարկություններ և կազմակերպություններ կփորձեն քառօրյա աշխատանքային շաբաթ, հայտնում է Stern-ը՝ վկայակոչելով DPA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ ծրագրի մասնակիցների կեսից ավելին փոքր ձեռնարկություններ են, որոնց աշխատակիցների թիվը տատանվում է 9-ից 48 հոգու սահմաններում։ Մասնակիցների 14%-ը խոշոր ձեռնարկություններ են, որոնք ունեն ավելի քան 249 լրիվ դրույքով աշխատող: