Բաքուն հավատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գոյակցության հնարավորությանը. Բայրամով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքուն հավատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գոյակցության հնարավորությանը։

Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի ժամանակ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Չնայած ավերածություններին ու չսպիացած վերքերին, հենց Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը», – ասել է Բայրամովը՝ նշելով, թե այլ սուբյեկտների կողմից նախաձեռնվող աշխարհաքաղաքական ինտրիգների շարունակությունն անարդյունավետ է և միայն ծառայում է խաղաղ գործընթացի ձգձգմանը։

Նա նշել է, թե Բաքուն հստակ հանձնառու է խաղաղությանը, թեև գործընթացը ձգձգվում է։




Լրահոս