
Հայաստանը տեղեկացված է եղել այս տարվա սեպտեմբերին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված հակաահաբեկչական միջոցառումների մասին: Այս մասին Սկոպյեում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա ընդգծել է, որ Ղարաբաղից հայ բնակչության հեռանալու պատասխանատվությունը Հայաստանի իշխանությունների վրա է:
«Այս գործընթացի ընթացքում որևէ քաղաքացիական անձի նկատմամբ բռնության ոչ մի դեպք չի գրանցվել, ինչը, ի թիվս այլ հարցերի, հաստատել են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հայ բնակչությունը լքել է մեր տարածքը, դրա պատասխանատվությունը կրում են Հայաստանի իշխանություններն ու նրանց կողմից վերահսկվող անջատողական ռեժիմը,- նշել է նա: