Ավանեսյանը կրկին գործուղումների է․ հարկատուների հաշվին գնում է Դուբայ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վերսկսել է իր ակտիվ գործուղումների շարքը։ Այս անգամ նա 5 օր անընդմեջ բացակայելու է ՀՀ-ից։
Վարչապետի որոշումներից տեղեկանում ենք, որ Ավանեսյանը դեկտեմբեևրի 2-3 կմեկնի Դուբայ՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության հետ կապված համաժողովի, իսկ այնուհետեւ միանգամից կգնա աֆրիկյան երկրներից Գանա։ Այստեղ էլ դեկտեմբերի 5-7 կմասնակցի պատվաստանյութերի մասին համաժողովի։

Նշենք, որ Ավանեսյանի վոյաժների մի մասի ծախսերը հոգալու ենք մենք՝ հարկատուներս, քանի որ նա Դուբայում առողջապահության ոլորտի հետ կապ չունեցող՝ «Կլիմայի փոփոխության համաժողովին» մասնակցելու է բյուջեի հաշվին։

Ոլորտը ձախողած նախարարը փաստորեն շարունակում է ոչ միայն պաշտոնավարել, այլեւ ակտիվ ճամփորդել։




Լրահոս