Կալուգայում 136 սանտիմետր հասակով և 48 կիլոգրամ կշռող կինը երեխա է լույս աշխարհ բերել։ Այս մասին հայտնում է քաղաքային «Պերինատալ կենտրոնը»։
Բուժհաստատությունից հայտնում են, որ մի քանի օր առաջ կենտրոն հոսպիտալացվել է 27-ամյա հղի կինը։ Բժիշկները, ելնելով կնոջ կոնքի կառուցվածքային առանձնահատկություններից, ընտրել են կեսարյան հատումով ծննդաբերության տարբերակը:
Արդյունքում կինը 3 կգ 480 գրամ քաշով և 52 սանտիմետր հասակով աղջիկ է լույս աշխարհ բերել։ Մայրն ու նորածինն իրենց լավ են զգում և այժմ սպասում են դուրս գրվելուն, հայտնում են բուժհաստատությունից։